ՄԵՐ ՄԱՍԻՆ

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավա-կան ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում 2004 թվականին կատարված փոփոխությամբ «ԼՂՀ պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակման գործառույթը վերապահվել է ԼՂՀ արդարադատության նախարարությանը:

Ի կատարումն «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի պահանջների`  2008 թվականի օգոստոսից հիմնվել է նաև «ԼՂՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականը և «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուն»:

Տեղեկագրերը ազատ կարգով իրացվում են և վաղուց դարձել են օրենսդիր, գործադիր մարմինների, դատական համակարգի և հանրության սեփականությունը: Չնայած դրան,  հասարակության լայն զանգվածի համար դրանք մատչելի չեն:

ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրվել և 2013 թվականի ապրիլ ամսից  գործարկվում է անվճար Իրավական Տեղեկատվական Համակարգը (ԼՂԻՏՀ) www.arlexis.am, որի իրավական ակտերի բազայի համալրման և սպասարկման աշխատանքները  դրաձյալ իրականացնում է ԼՂՀ արդարադատության նախարարությունը:

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Համակարգն իրենից ներկայացնում է որոնողական համակարգ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի հավաքածուն, դրանցում կատարված բոլոր փոփոխություններով և լրացումներով: Համակարգում կարող են ընդգրկվել նաև իրավական նորմատիվ ակտերի պաշտոնական թարգմանված տարբերակները: Համակարգում ընդգրկված չեն այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Համակարգը հնարավորություն է տալիս հանրությանը անվճար, www.arlexis.am ինտերնետային կայքի միջոցով, ծանոթանալ երկրում գործող իրավական նորմատիվ ակտերի ժամանակային տարբերակներին, որոնել անհրաժեշտ նորմատիվ ակտերն ու դրանց փոփոխությունները: Որոնումը հնարավոր է կատարել ըստ ակտի անվանման, տեսակի, ընդունման կամ ստորագրման մարմնի, համարի, ժամանակի, վերնագրում կամ տեքստում պարունակվող բառերի և հրապարակման սկզբնաղբյուրների:  Տեղեկությունները մատուցվում են անվճար` առանց որևէ սահմանափակման` պատճենահանելու և տպելու հնարավորությամբ:

Համակարգում պարբերաբար կատարվում է նոր ընդունված իրավական ակտերի մուտքագրում և ինկորպորացիա: Կայքի օրենսդրական բազան՝ յուրաքանչյուր տեղեկագրի հրապարակումից հետո, թարմացվում է՝ օգտվողին հնարավորություն ընձեռնելով հետևելու իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալու իրավական ակտերի վերջնական տարբերակը:

Համակարգի օրենսդրական բազայի համալրման համար սկզբնաղբյուր են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերից ստացված այն իրավական ակտերի պաշտոնական տեքստերը, որոնք պաշտոնական տեղեկագրերում չեն հրապարակվել:

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՆԵՐԴՐՄԱՆ  ՓՈՒԼԵՐԸ

Համակարգի ներդնումը իրականացվում է երկու հիմնական փուլերով: Առաջին փուլում համակարգում ներդրվել և ինկորպորացիայի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունված բոլոր օրենսգրքերը և օրենքները (այդ թվում ուժը կորցրած ճանաչվածները):

Համակարգի գործարկմանը զուգընթաց սկիզբ է տրվել համակարգի ներդրման երկրորդ փուլին, որը նախատեսում է այլ նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային բազայի համալրում և մուտքագրում:

«Լույս է տեսել» էջում կներկայացվի ԼՂՀ պաշտոնական տեղեկագրերի ամբողջ արխիվը, ինչպես նաև հերթական տեղեկագրերի բովանդակությունները (հետագայում):

 

Ուշադրություն`

Տեխնիկական աջակցություն  ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374)94-85-94: 
 

Առաջարկությունների, իրավական ակտերի անճշտությունների, վրիպակների հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374) 94-85-94: