Համարը 
N 920-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.20/19(359)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Զ» ՍԵՐԻԱՅԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2018թ.

N 920-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Զ» ՍԵՐԻԱՅԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար 2018 թվականի դեկտեմբերի 1-ից կիրառության մեջ դնել «Զ» սերիայի դրոշմապիտակները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ