Համարը 
N 509-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 228 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 509-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 228 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունն ու կառավարման լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը։

(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» N 228 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

հուլիսի 26-ի N 509-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր), բացառությամբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի, ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։

(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

2. Ուղեգրերը ձեռք են բերվում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների` առողջարանների ու հանգստյան տների հետ յուրաքանչյուր տարի պայմանագրեր կնքելով։

(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)

3. Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են`

1) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)

5) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).

6) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ.

7) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ).

8) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց.

9) բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք).

10) հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք).

11) միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք)։

(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն)

4. Ուղեգրերը նախարարության կողմից տրամադրվում են նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին (այսուհետ՝ գործակալություն)՝ նախարարության կողմից հաստատված` ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրի համաձայն։

(4-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է իր մշտական բնակության վայրը սպասարկող գործակալություն:

(5-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.

1) անձը և Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է նաև իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված` առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը): Ընդ որում՝ հաշմանդամ անձին առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը) տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։

(6-րդ կետը լրաց. 19.04.2013 N 197-Ն, փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)

7. Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը:

8. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ:

1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:

9. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։

10. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։

10.1. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված քաղաքացիներին ուղեգրերը հատկացվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության առաջարկությամբ, պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ տարվա համար ձեռքբերված ուղեգրերի ընդհանուր թվի տասը տոկոսի չափով:

(10.1-ին կետը լրաց. 23.10.2014 N 696-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)

11. Սույն կարգի իմաստով` երեք տարվա ընթացքում քաղաքացուն կարող է հատկացվել առողջարանի և (կամ) հանգստյան տան միայն մեկ ուղեգիր։

11.1 «Աղեստամոքսային ուղու խանգարումներ», «սրտի իշեմիկ հիվանդություն հետինֆարկտային կարդեոսկլերոզ» հիվանդություններ ունեցող հաշմանդամներին և հաշմանդամ երեխաներին, «մանկական ուղեղային կաթված» հիվանդություն ունեցող հաշմանդամ երեխաներին յուրաքանչյուր տարի, սակայն ոչ ավելի, քան երեք տարի անընդմեջ, հատկացվում է առողջարանի մեկ ուղեգիր: Նշված ժամկետի ավարտից հետո հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային հատկացվում է ուղեգիր ընդհանուր կարգի համաձայն:

(11.1-ին կետը լրաց. 27.05.2014 N 330-Ն, խմբ. 26.10.2015 N 694-Ն)

12. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, տարեկան ծրագրով տվյալ սոցիալական խմբի համար նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը մինչև հաջորդ տարիների ընթացքում քաղաքացու ուղեգրումը։

13. Առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո քաղաքացին գործակալություն է ներկայացնում առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։

Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։

(13-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

14. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հատկացված ուղեգրերի մասին, մինչև հաջորդ ամսվա 10-ը, գործակալությունը տեղեկանք է (ըստ նախարարության կողմից հաստատված ձևի) ներկայացնում նախարարություն` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

Գործակալություններից ստացված տեղեկանքների հիման վրա նախարարությունում ստեղծվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ուղեգիր ստացած քաղաքացիների էլեկտրոնային շտեմարան, որը համալրվում է նախարարության կողմից ուղեգիր ստացած քաղաքացիների տվյալներով։

Էլեկտրոնային շտեմարանում ներառվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուղեգրված քաղաքացիների տվյալները՝ սկսած 2008 թվականից։

(14-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

15. Ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում չհատկացված, ինչպես նաև քաղաքացիներին հատկացված, սակայն նրանց կողմից չօգտագործված ուղեգրերը գործակալությունը ողջամիտ ժամկետում վերադարձնում է նախարարությանը, որն իրականացնում է այդ ուղեգրերի վերաբաշխումը և (կամ) տրամադրումը:

(15-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

հուլիսի 26-ի N 509-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր) ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։

(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

2. Ուղեգրերը ձեռք են բերվում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ յուրաքանչյուր տարի համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով։

(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)

3. Ուղեգրերը ձեռք են բերվում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարաններից և հատկացվում են 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին (հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք) և հաշմանդամ երեխաներին՝ առաջնահերթությունը վերապահելով այն քաղաքացիներին, ում հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը, խեղումը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։

(3-րդ կետը լրաց. 19.04.2013 N 197-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)

4. Ուղեգրերը քաղաքացիներին են հատկացվում նախարարության կողմից։

5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է նախարարությանը:

6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.

1) անձը և Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.

3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված՝ առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը), որը տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։

Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։

(6-րդ կետը փոփ., լրաց. 19.04.2013 N 197-Ն, փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)

7. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ։

1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:

Խմբային ուղեգրով ուղեգրվող 1‑ին խմբի հաշմանդամներին ուղեկցող (ներ) է (են) ընտրվում նախարարության կողմից և նրան (նրանց) հատկացվում է (են) ուղեգիր (ուղեգրեր)։

8. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։

9. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։

10. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը հաջորդ տարիների ընթացքում։

11. Առողջարանից վերադառնալուց հետո քաղաքացին նախարարություն է ներկայացնում առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։

Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։

12. Ուղեգրվող քաղաքացիներին և նրանց ուղեկցողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է դրամական օգնություն` առողջարան մեկնելու և վերադառնալու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նպատակային այլ ծախսեր իրականացնելու համար։

Սկսած 2012 թվականից` սույն կետում նշված ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի «Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռք բերում» ծրագրով նախատեսված դրամական միջոցների հաշվին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ