Համարը 
N 573-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2021թ.

N 573-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2021

ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-34-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

 2021 թվականի հունիսի 2-ի N 573-Ն որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են`

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում`

1) կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավումը, նրանց ինտեգրումը հասարակությանը.

2) ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բնագավառում՝ ընտանիքի և երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսուցման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, անհրաժեշտ պահանջմունքների բավարարումն ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների (բնակելի տների) տրամադրումը և դրա կահավորումը:

2. Առողջապահության ոլորտում` երեխաներին բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայություններով ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

3. Կրթության ոլորտում` կրթության համակարգի պահպանումը և շարունակական զարգացումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության հնարավորության ապահովումը, սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարումը:

4. Մշակույթի ոլորտում` երեխայի գեղագիտական և ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումն ապահովելը:

5. Անչափահասների արդարադատության ոլորտում` անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:

Ծրագրի խնդիրներն են`

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում` առանց ծնողական խնամքի մնացած, ծնողական խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը, օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունը, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (այսուհետ՝ հաստատություններ) խնամվող երեխաների հոսքի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատումը, չափահաս դարձած սաների հետագա կյանքի կազմակերպումը, սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարելավումը:

2. Առողջապահության ոլորտում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության, հիվանդանոցային բժշկական օգնության, վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը:

3. Կրթության ոլորտում` ընդլայնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթական ծառայություններում և ապահովել մատչելիությունը՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար, ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին, ստեղծել նպաստավոր պայմաններ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը, բարելավել ներառական կրթության որակը:

4. Մշակույթի ոլորտում` գեղարվեստական կրթության մատչելիության, գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության, արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում ուսուցման մատչելիության ապահովումը, մասնավորապես՝ սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովումը:

5. Անչափահասների արդարադատության ոլորտում` ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հիմնահարցերին ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն, և սոցիալական ոլորտի բարեփոխումները հիմնականում ուղղված են նրանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի զարգացմանը և երեխաներին տրամադրվող սոցիալական ծառայությունների ապակենտրոնացմանը, ինչը նպաստում է երեխաների համակողմանի զարգացմանը և լիարժեք կայացմանը:

2019 թվականի տվյալներով Արցախի Հանրապետությունում երեխաների թիվը կազմել է 45 500:

2020 թվականի արդյունքներով Արցախի Հանրապետությունում բազմազավակ նպաստառու ընտանիքների (երեք, չորս, հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ) թիվը կազմել է 1893 (7903՝ 2019 թվականի համեմատ՝ ավելանալով 147 երեխայով):

Ըստ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017, 2018, 2019 թվականներին Արցախի Հանրապետությունում ծնված երեխաների թիվը համապատասխանաբար կազմել է 2 336, 2 328, 2 119:

Հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում ծնողազուրկ երեխաների՝ մասնավորապես, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների սոցիալական պաշտպանվածության խնդիրները: 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ միակողմանի ծնողազուրկ երեխաների թվաքանակը կազմել է 1202 երեխա՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 41 երեխայով, այդ թվում` 170 զոհված զինծառայողների երեխաներ:

Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում երեխաների խնամքի ապահովումը, որտեղ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով խնամվում են սոցիալապես անապահով, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած ընտանիքների 44 երեխաներ:

Շարունակվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների (բնակելի տների) տրամադրման և դրանց կահավորման գործընթացը: 2015-2020 թվականներին 13 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տրամադրվել են նոր բնակարաններ (բնակելի տներ) և իրականացվել այդ բնակարանների (բնակելի տների) կահավորումը` 2 500 000-ական ՀՀ դրամի սահմաններում: 2019 թվականի հունվարի 1-ից նշված գումարը կազմում է 3 000 000 ՀՀ դրամ:

2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով կենտրոնացված հաշվառման է վերցված առանց ծնողական խնամքի մնացած 33 երեխա և բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18 անձ:

Առողջապահության ոլորտում` մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորված են պետական մակարդակով և որպես գերակայություն՝ արտացոլված Արցախի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:

Ծրագրի նպատակները և խնդիրները

Ծրագրի նպատակներն են` երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

Ծրագրի նպատակների հասանելիության ապահովմանն ուղղված խնդիրներն են.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության գծով`

1) երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է` տեղամասային մանկաբույժների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բժշկական օգնության իրականացումը, այդ թվում`

ա. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

բ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

գ. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.

2) երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.

3) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ըստ անհրաժեշտության, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը.

4) բուժքույրերի կողմից մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո.

5) 6-12 տարեկան երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների.

6) 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության հետազոտումը, ըստ անհրաժեշտության՝ բժշկական օգնության կազմակերպումը.

7) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և լրիվ ծավալով բժշկական օգնության կազմակերպումը.

8) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, դիսպանսերային ստորաբաժանումների կողմից.

9) արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցումը համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոնում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բժշկական օգնության գծով`

1) երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից.

2) սոցիալական կախվածության և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, մարդու իմունային անբավարարության վիրուս, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան.

3) մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում՝ լրիվ ծավալով.

4) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների կազմակերպումը:

3. Վերականգնողական բուժման գծով`

Մինչև 18 տարեկան երեխաների վերականգնողական բուժման ապահովումը համապատասխան բժշկական կազմակերպություններում` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների ու զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:

2020 թվականին շարունակվել են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը:

2020 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվել են ծրագրեր երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ:

Քրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները շարունակում են ստանալ վերականգնողական բուժում` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև շարունակվում է իրականացվել աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների համար ցերեկային խնամքի ծրագիրը, որի նպատակն է բարելավել այդ երեխաների կյանքի որակը:

4. Կանխարգելիչ միջոցառումների իրականացման գծով`

Իմունականխարգելման պետական ծրագիրը կարևորագույն դեր է խաղում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության մակարդակը վերահսկելու գործում:

2020 թվականին բոլոր պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է 95 տոկոս, ինչը համապատասխանում է իմունիզացիայի պետական ծրագրում սահմանված ցուցանիշներին: 2011-2016 թվականներին իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում ներդրվել են նոր պատվաստումներ՝ ռոտավիրուսային և պնևմոկոկային վարակների կանխարգելման նպատակով: 2020 թվականին շարունակվել է երկվալենտ պոլիոմիելիտի բերանային և ինակտիվացված պոլիոմիելիտի ներարկման պատվաստանյութերի ներդրումը: Պատվաստումների պետական օրացույցի համաձայն 15-16 տարեկան արական սեռի նախազորակոչիկների շրջանում իրականացվում են տուլարեմիայի, հեպատիտ Ա-ի, մենինգակոկային, պնևմոկոկային, փայտացման, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ կանխարգելիչ պատվաստումներ: Ի շնորհիվ իրականացված իմունականխարգելման աշխատանքների, Արցախի Հանրապետությունում չեն արձանագրվել կառավարելի վարակիչ հիվանդություններ:

5. Մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները և նպատակները`

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է վիճակագրական տվյալների մոնիթորինգ` տվյալների հավաքագրում և վերլուծություն ամենօրյա ռեժիմով և ամփոփումներ` շաբաթական և ամսական կտրվածքով: Մասնավորապես, բժշկական հաստատությունների մակարդակով հսկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ծնունդների և կեսարյան հատումների թիվը, ծնունդների բաշխվածությունն ըստ կանանց բնակության և ծննդաբերության վայրի և այլն:

Ծննդօգնության հետ կապված պետության հոգածության և անվճար ծառայությունների մասին իրենց իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում էականորեն փոխվել է երիտասարդ ընտանիքների վերարտադրողական վարքագիծը: Եթե նախկինում երիտասարդները հետաձգում էին ցանկալի երեխայի, երբեմն նույնիսկ առաջնեկի ծնունդը` պատճառաբանելով ծննդատան հետ կապված ծախսերը, ապա ներկայումս այդ հանգամանքը խոչընդոտ չէ հերթական երեխայի ծնունդի համար: Սա հատկապես կարևորվում է սոցիալապես անապահով ընտանիքների համատեքստում, որոնք գիտակցում են, որ պետությունը հոգում է իրենց երեխաների ծննդյան հետ կապված ծախսերը և, որ այդ ծառայություններն իսկապես անվճար են: Այս ամենի շնորհիվ Արցախի Հանրապետությունում զգալի բարձրացել է նախածննդյան հսկողության վերցրված հղիների և ծնելիության ցուցանիշների աճի միտումը:

2013 թվականից առայսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվում է «Վերարտադրողական առողջության աջակցում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել անպտուղ զույգերի մոտ հիվանդությունները, կազմակերպել բուժումը և նպաստում է բնակչության ծնելիության խթանմանը:

Հղիների հուզահոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման ռազմավարության իրականացումը ներառված է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային անվճար բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչում, որի շրջանակներում իրականացվում է հղիների ուսուցում և նախապատրաստում ծննդաբերությանը: Այդ ռազմավարության շրջանակներում վերապատրաստվել է հղիներին ծառայություն մատուցող բուժանձնակազմը: Հիմնականում այդ աշխատանքները կատարվում են կանանց կոնսուլտացիաներում, որտեղ գործում են «Ընտանիքի պլանավորման կաբինետ» և «Ծննդաբերությանը նախապատրաստող դպրոց»:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մայրական մահացության դեպքերին, իրականացվում են համապատասխան միջոցառումներ` դրանք բացառելու նպատակով:

Մոր և մանկան առողջության ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղված լինի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա զարգացումների ու լրացուցիչ ներդրումների ապահովմանը` որպես մայրերի և երեխաների առողջության բարելավման, հիվանդացության և մահացության իջեցման գրավական:

Վերոհիշյալ և բազմաթիվ այլ հարցերի լուծումները քայլ առ քայլ կտրվեն 2021 թվականի ընթացքում և կլինեն շարունակական:

Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթությունը:

Արցախի Հանրապետությունում կրթությունը հանդիսանում է պետական քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակը յուրաքանչյուր քաղաքացու՝ իր հակումներին և ընդունակություններին համապատասխան, որակյալ կրթության ապահովումն է՝ հասարակության և Արցախի Հանրապետության տնտեսության արդի կարիքներին ու պահանջներին համապատասխան:

Ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակներն են՝ բարելավել նախադպրոցական կրթական ծառայությունների որակն ու մատչելիությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը, ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները՝ ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում, նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Ծրագրի խնդիրներն են՝ ընդլայնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթական ծառայություններում և ապահովել այդ ծառայությունների մատչելիությունը՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար, ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին, ստեղծել նպաստավոր պայմաններ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը, բարելավել ներառական կրթության որակը:

Արցախի Հանրապետությունում գործում է կրթական կայուն համակարգ՝ սկսած նախադպրոցական օղակից մինչև բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթություն: Յուրաքանչյուր աստիճանում իրականացվում է պետական քաղաքականություն, որն ուղղված է մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ աստիճանի կրթական համակարգ ունենալուն:

Ձեռնարկվում են քայլեր կրթության նոր պահանջներին համապատասխան դասավանդման գործընթացի բարելավման, ուսման որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական վարպետության ապահովման ուղղությամբ: Ուսումնական գործընթացում լայն տեղ է տրվում տեղեկատվական նոր տեխնոլոգիաներին: Բոլոր դպրոցներն ապահովված են համակարգիչներով, իսկ խոշոր դպրոցներում կան նաև համակարգչային կաբինետներ, իրականացվում են նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով աշակերտները մասնակցում են մի շարք ծրագրերի՝ «Դիջիթեք», «Էկոտուր» մրցույթ ստուգատեսների:

Արցախի շուրջ 32 դպրոցներում ստեղծված «Արմաթ» ինժեներային լաբորատորիաներ (որից 7՝ վերաբնակեցված շրջաններում), որոնց շնորհիվ երեխաները տիրապետում են ռոբոտաշինության հիմունքներին և նրանց մոտ արմատավորվում է ճարտարագիտական մտածելակերպը:

2015 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ ընդգրկված են Արցախի 21 բնակավայրերից 12-18 տարեկան մոտ 1 350 երեխա: Այն իրենից ներկայացնում է նոր արտադասարանական ուսումնական միջավայր, որտեղ երեխաներն ուսումնասիրում և իրենց ստեղծագործական առաջին քայլերն են անում նոր տեխնոլոգիաների ոլորտում:

2014 թվականի սեպտեմբերից գործում է «dasaran.am» ծրագիրը, որի նպատակը աշակերտների առաջադիմության, նրանց հաճախելիության, ուսուցիչների և ծնողների կապի, ինչպես նաև դպրոցի կառավարման ավելի արդյունավետ ձևի կիրառումն է: Քայլեր են արվում ինտերնետ հասանելիության ընդլայնման միջոցով ընդգրկել ավելի մեծ թվով դպրոցներ:

2020 թվականի հունվարի 25-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվել Արցախի Հանրապետության դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը՝ Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ժամանակացույցին համապատասխան, Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան N 9 հիմնական դպրոցում՝ 16 առարկաներից, յուրաքանչյուր առարկայի հատկացնելով առանձին օր: Հանրապետական փուլին մասնակցել է 481 դպրոցական, որոնցից մրցանակային տեղեր գրաված 107 լավագույն աշակերտներ իրավունք են նվաճել մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված եզրափակիչ փուլին: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով եզրափակիչ փուլին մասնակցել է 54 աշակերտ, որից 12 աշակերտներ գրավել են մրցանակային տեղեր՝ այդ թվում՝ մրցանակային առաջին տեղ՝ երեք մասնակից, մրցանակային երկրորդ տեղ՝ չորս մասնակից, մրցանակային երրորդ տեղ՝ հինգ մասնակից, իսկ 12 աշակերտ արժանացել են գովասանագրերի:

Հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների ուղղություններից է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական գնահատումը և դրա արդյունքներով ներառական կրթության և տնային ուսուցման կազմակերպումը: 2013 թվականից այդ գործառույթն իրականացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կրթական կարիքի գնահատման բաժինը (ներկայումս՝ մանկավարժահոգեբանական գնահատման բաժին): Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստմանը:

Կրթական բարեփոխումների արդի փուլում առաջնահերթ խնդիր է դարձել նախադպրոցական ցանցի ընդլայնումը, որի իրականացմանը մեծապես նպաստում է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քաղաքականությունը, ինչպես նաև Հայ Օգնության Միությունը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը: 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում է 52 մանկապարտեզ, որից 40-ը՝ պետական, չորս մանկապարտեզ գործում է Հայ Ավետարանչական Ընկերակցության, ութը՝ Հայ Օգնության Միության հովանու ներքո և 13 նախադպրոցական ծրագրեր իրականացնող մանկական և զարգացման մանկական կենտրոններ: Ընդհանուր առմամբ պետական և ոչ պետական (բարեգործական) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված է 4 016 երեխա:

Առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների՝ հինգից վեց տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար: Ներկա դրությամբ հանրակրթական դպրոցներին կից գործում է 73 նախադպրոցական խումբ՝ 1 510 երեխայի ընդգրկմամբ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում երեխաների համար պլանավորված ամառային հանգիստը համավարակի պատճառով չի կազմակերպվել:

Մասնագիտական կողմնորոշման նպատակով Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ կազմակերպվել են այցելություններ Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան, Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջ և Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան:

Նախազորակոչային տարիքի պատանիների համար պլանավորված «Ասպետ» ռազմամարզական ճամբարը, ինչպես նաև 2020 թվականի պետական ծրագրով նախատեսված 4 ռազմամարզական միջոցառումները կորոնավիրուսային համավարակի պատճառով չեն կազմակերպվել:

2021 թվականին երեխաների համար նախատեսված են 4 ռազմամարզական միջոցառումներ:

Մշակույթի ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են հետևյալ միջոցառումները. 

  • «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր՝ հուլիսի 17, Մարտակերտի շրջան Ալաշան տեղամաս, Դրմբոն գյուղական համայնք, որի նպատակը երեխաների շրջանում կիրառական արվեստի զանգվածայնացումն ու հետաքրքիր ժամանցի կազմակերպումն է: Ծրագիրը ներառել է մանրանկարչական պատկերների նկարազարդում, բացիկների, կիրառական իրերի պատրաստում, վարպետաց դասընթացներ: Ծրագրին մասնակցել է շուրջ 150 երեխա:

  • շնորհաշատ երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման նպատակով հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունից հրավիրվել են մասնագետներ՝ Վարազդատ Հովհաննիսյան, Լուսինե Մնացականյան, Արցախի Հանրապետության արվեստի դպրոցներում դուդուկի և քանոնի վարպետաց դասեր կազմակերպելու համար:

  • Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում և Ալաշան տեղամասում Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի կողմից ցուցադրվել է «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը:

  • օգոստոս ամսում աջակցություն է ցուցաբերվել Հադրութ քաղաքում կայացած «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» մանկապատանեկան նկարչական առցանց մրցույթի կազմակերպմանը:

  • Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում դպրոցականների համար կազմակերպվել է «Հոգևոր անվտանգություն» թեմայով զրույց և համերգ, որն ուղեկցվել է աշխարհիկ և հոգևոր գրականության և գրենական պիտույքների նվիրատվությամբ:

  • Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միության անդամները ուխտագնացություն են կազմակերպել Կատարո վանք:

    COVID-19 համավարակով պայմանավորված չեղարկվել են 2020 թվականին նախատեսված.

    - ապրիլին՝ մանկական գրքի միջազգային օրվան նվիրված նկարչական մրցույթը,

    - ապրիլին՝ շնորհալի պատանի երաժիշտ Արսեն Սաֆարյանի մասնակցությունը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում նախատեսված երաժիշտ կատարողների մրցույթ-փառատոնին և վարպետաց դասերին,

    - մայիսին՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից արվեստի վարժարանի սան Սոնա Սարդարյանի մասնակցությունը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի «Տաղանդների երաժշտական լիգա» երիտասարդ վոկալիստների 6-րդ միջազգային մրցույթին,

    - 2-րդ եռամսյակում՝ Ղազարոս Աղայանի 180-ամյակին նվիրված միջոցառումը,

    - Արցախի Հանրապետության համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնը,

    - մայիսի 9-ին և սեպտեմբերի 2-ին՝ Եռատոնին ու Անկախության տոնին նվիրված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքները,

    - Հայաստանի Հանրապետության կրթության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսված վարպետաց դասերը Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում, թատերարվեստի հանրապետական մրցույթ- փառատոնը:

    Անչափահասների արդարադատության ոլորտում

    1. Ծրագրի նպատակն ու խնդիրները

    Ծրագրի նպատակն է՝ երեխաների համար արդարադատության իրականացումը:

    Ծրագրի խնդիրներն են՝ օրենքի հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ընթացակարգերի բարելավումը, օրենսդրության փորձաքննությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության ոլորտում համալիր ծրագրերի իրականացումը:

    Ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը

    Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության նախատեսված միջոցառումն է «Արցախի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված երեխայի իրավունքներին վերաբերող իրավակարգավորումներին և դրանից բխող «Երեխայի իրավունքների մասին» օրենքում և Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին նվիրված հանդիպումների անցկացում Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում», որը չի իրականացվել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման հանգամանքը, ինչպես նաև 2020 թվականին «Երեխայի իրավունքների մասին» օրենքում և Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների չկատարմամբ:

     

    IV. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

     

    2021 թվականի ընթացքում իրականացվելու են երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրա խնամքի, բուժման ու դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:

     

     

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

       

    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

        

    ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

    Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

     

     

         

    Հավելված N 2

    Արցախի Հանրապետության կառավարության

     2021 թվականի հունիսի 2-ի N 573-Ն որոշման

     

    Ց Ա Ն Կ

    ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ

     ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

     

    Հ/Հ

    Միջոցառման անվանումը

    Պատասխանատու կատարողը

    Կատարման ժամկետը

    Ֆինանսավորման աղբյուրը

    1.

     

    Արցախի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների, երեխաներ որդեգրել ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառման իրականացում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    2.

     

    Արցախի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման իրականացում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

    3.

     

    Արցախի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան (բնակելի տուն) տրամադրելու կենտրոնացված հաշվառման իրականացում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    4.

     

    Սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորում երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, նրանց խնամքի նկատմամբ հսկողության իրականացում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    5.

     

    Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում խնամվող 7-12 և 13-18 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի կատարման համար անհրաժեշտ գումարով ապահովում, իսկ շրջանավարտներին` միանվագ դրամական օգնության տրամադրում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    6.

     

    Պետական աջակցություն «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    7.

     

    Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

    պետական նպաստների տրամադրում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    8.

     

    Արցախի Հանրապետությունում իրականացվող ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով սահմանված երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    9.

     

    Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով, ինչպես նաև՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին միանվագ դրամական օգնության տրամադրում` յուրաքանչյուր երեխային 30 000 ՀՀ դրամի չափով

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի միգրացիայի հարցերի նախարարություն

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    10.

     

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նպաստների տրամադրում Հայաստանի և Արցախի զոհված ու 1-ին խմբի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին`

     2 000 ՀՀ դրամի չափով

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, «Հայաստան»

    համահայկական

    հիմնադրամ

    Տարվա ընթացքում

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներ

     

    11.

     

    Հաշմանդամ երեխաներին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի հատկացում

    Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    12.

     

    Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի իրավունքներին դրանց պաշտպանության վերաբերյալ սեմինարների կազմակերպում Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում

    Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն

    Չորրորդ եռամսյակ

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

     

    13.

     

    Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ. երեխաներին անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում, լաբորատոր-գործիքային հետազոտություն (դպրոցներում, մանկապարտեզներում և ստեղծագործական կենտրոններում) 

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    14.

     

    Կենտրոնական ծանր ախտահարումով հիվանդների ամբուլատոր ծառայություն

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    15.

     

    Կանանց առողջության պահպանման և ծնելիության խթանման ծրագիր

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    16.

     

    Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական

    օգնության ծառայություններ.

    ընդհանուր մանկաբուժական, նորածինների ինտենսիվ թերապիա

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

    17.

     

    Մասնագիտացված բժշկական ծառայություններ. նեղ մասնագիտացված բժշկական օգնություն երեխաներին

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    18.

     

    Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ. մանկաբարձագինեկոլոգիական հսկողություն, լաբորատոր-գործիքային հետազոտություն

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    19.

     

    Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություն, 6-12 տարեկան երեխաների բերանի խոռոչի հիգիենա, «Արևիկ» մանկական բուժմիավորում» ՓԲԸ դեռահասների կաբինետ, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց լաբորատոր-գործիքային հետազոտություններ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    20.

     

    Հիվանդանոցային ծառայություններ. մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ (մանկաբարձական, ծննդալուծում կեսարյան հատումով)

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    21.

     

    Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական

     օգնության ծառայություններ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    22.

     

    Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ծառայություններ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    23.

     

    Հաշմանդամ երեխաների առողջության վերականգնման ծառայություններ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

    24.

     

    Աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով տառապող հիվանդ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    25.

     

    Վերականգնողական բուժօգնության ծառայություններ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    26.

     

    Արցախի Հանրապետությունում երեխայի աշխատանքի իրավունքի ապահովում, երեխայի աշխատանքի և տնտեսական շահագործման կանխարգելում և վերացում

    Արցախի Հանրապետության

    ներքին գործերի

    նախարարություն, Արցախի Հանրապետության

    աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

     

    27.

     

    «Անչափահասները գիշերային բնակավայրերում» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինտերնետ ակումբները, խաղասրահները, ժամանցի վայրերը

    Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    28.

     

    Ծնողազուրկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերում և

    ներգրավում մշակութային,

    սպորտային և դաստիարակչական ծրագրերում

    Արցախի Հանրապետության

     ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

     

    29.

     

    18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելու, ինչպես նաև նրանց վաճառքի մեջ ներգրավելու դեպքերի հայտնաբերում և կանխարգելիչ միջոցառումների անցկացում

    Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    30.

     

    Դպրոցներում «Ծնողական ժամ անչափահասների գործերով տեսուչների մասնակցությամբ» դասաժամերի կազմակերպում և անցկացում

    Արցախի Հանրապետության

    ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

    31.

     

    Վեներական հիվանդությունների առաջացումը կանխելու և սեռական դաստիարակության յուրահատկությունների վերաբերյալ պատկերավոր տեղեկատվություն տրամադրելու համար, համապատասխան գրականության օգտագործմամբ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների ընգրկմամբ Արցախի Հանրապետության միջնակարգ և մասնագիտական ուսումնական հաստատություններում պրոֆիլակտիկ դասախոսությունների կազմակերպում և իրականացում

    Արցախի Հանրապետության

    ներքին գործերի

    նախարարություն, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    32.

     

    Սոցիալապես ավելի խոցելի խավի և անբարեհաջող ընտանիքներում ապրող երեխաների վերլուծության ենթարկում և հաշվառում՝ համապատասխան ծրագրերի մշակում

    Արցախի Հանրապետության

    ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան), Հասարակական կազմակերպություններ

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    33.

     

    Ազատազրկման հետ չկապված պատիժներով դատապարտված անչափահասներին աջակցում, հնարավորինս աշխատանքի

    տեղավորում և ներգրավում

    հանրօգուտ աշխատանքներին

    Արցախի Հանրապետության

     ներքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Ֆինանսավորում չի պահանջվում

     

    34.

     

    Պատանիների միջև ազատ

    ոճի ըմբշամարտի Արցախի Հանրապետության

    առաջնության կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Առաջին կիսամյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    35.

     

    Պատանիների և աղջիկների տարիքային շախմատի Արցախի Հանրապետության առաջնության կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Առաջին կիսամյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    36.

     

    Աղջիկների միջև վոլեյբոլի առաջնության կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    37.

     

    Դպրոցականների միջև հրաձգության առաջնության կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    38.

     

    Պարի միջազգային օրվան նվիրված ազգագրական պարերի մրցույթի կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    39.

     

    Մանկական գրքի միջազգային օրվան նվիրված նկարչական մրցույթի կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    40.

     

    Մշակութային կրթության և մանկապատանեկան նախագծերի միջոցառումների անցկացում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    41.

     

    Աջակցություն ԱՀ շրջաններում ստեղծագործական նախագծերի, միջոցառումների և փառատոների կազմակերպմանը

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    42.

     

    Թառագործության դասընթացների կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    43.

     

    Արծաթագործության դասընթացների կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    44.

     

    Հոգևոր զրույցներ, համերգի և «Հոգևոր անվտանգություն» թեմայով զրույցների կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

    45.

     

    Հոգևոր տոների կազմակերպում

     

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    46.

     

    Ուխտագնացությունների կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    47.

     

    Եվրոպական ժառանգության օրերի կազմակերպում Արցախում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    48.

     

    Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին նվիրված ասմունքի և շարադրությունների մրցույթների կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

     

    49.

     

    «Արցախյան գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթի կազմակերպում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    Չորրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    50.

     

    «Ասպետ» ռազմամարզական ճամբար

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    51.

     

    Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    52.

     

    Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում Ստեփանակերտ

    քաղաքի Հ. Բալասանյանի անվան N 5

    և Ավ. Իսահակյանի անվան N 10

    հիմնական դպրոցներում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ստեփանակերտի քաղաքապետարան

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    53.

     

    Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ճամբարում

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երրորդ եռամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    54.

     

    Առարկայական օլիմպիադա, «Կենգուրու», «Մեղու»,

    «Ռուսական արջուկ» խաղ-մրցույթներ

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    55.

     

    Ռազմամարզական միջոցառումներ

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Տարվա ընթացքում

    Արցախի Հանրապետության պետական բյուջե

     

    56.

     

    Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպում

    Արցախի Հանրապետության շրջվարչակազմեր (Ստեփանակերտի քաղաքապետարան)

    Երկրորդ առամսյակ

    Արցախի Հանրապետության պետական բյուջե, Ստեփանակերտի համայնքային բյուջե

     

     

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

       

    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

        

    ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

    Ա. ԼԱԶԱՐՅԱՆ