Համարը 
N 724
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 724

 ք.Ստեփանակերտ

 

Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին

 

Արցախի Հանրապետությունում ամուսնությունները խրախուսելու և նորաստեղծ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

1. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքի համար սահմանվում է ամուսնության միանվագ նպաստ, որը հատկացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ամուսիններից յուրաքանչյուրին 150.0 հազար դրամի չափով:

(1-ին կետը խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)

2. Հաստատել ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրել՝

ա) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնության վկայականների կրկնօրինակների (միայն 2008 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված ամուսնությունների) տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը,

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրված ամուսնալուծության վկայականների տվյալները՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը:

(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն )

4. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ սույն որոշմամբ սահմանված աշխատանքների իրականացման համար համագործակցել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ:

(4-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն)

5. Սույն որոշման կատարման վերահսկողության և կառավարման լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն)

6. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին՝ ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:

(6-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, 29.05.2018 N 414-Ն, 28.06.21 N 677-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 724 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում ամուսնության միանվագ նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)

2. Նպաստի իրավունք ունի 40 տարին չլրացած`

ա) Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձը, ում ամուսնությունը գրանցվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում,

բ) Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող այն անձը (անկախ հաշվառման վայրից), ով ամուսնացել է Արցախի Հանրապետությունում հաշվառված անձի հետ և ամուսնությունը գրանցվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:

Անձին նպաստ է հատկացվում միայն մեկ անգամ:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ամուսնալուծման և նույն անձի հետ ամուսնության գրանցման դեպքում նպաստ չի հատկացվում:

(2-րդ կետը լրաց. 23.06.2009 N 394-Ն, խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)

3. Նպաստ հատկացնելու համար անձը գրավոր դիմումի հետ ամուսնության գրանցման վայրի ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժին (այսուհետ` իրավասու մարմին) է ներկայացնում նաև.

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը (հաշվառման և ամուսնության մասին նշումները պարտադիր են) և դրա պատճենը,

բ) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

գ) ամուսնության վկայականը և պատճենը։

Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված անձինք սույն կետով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` պայմանագրային հիմունքներով ծառայություն անցնելու մասին:

(3-րդ կետը փոփ., լրաց. 23.06.2009 N 394-Ն, լրաց. 26.01.2010 N 23-Ն, խմբ. 19.04.2013 N 199-Ն, փոփ., խմբ. 29.05.2018 N 414-Ն, փոփ. 28.06.21 N 677-Ն )

4. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ իրավասու մարմնում՝

ա) դիմումում լրացված տվյալները համեմատվում են անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ,

բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում իրավասու մարմնի կնիքով,

գ) անձի դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում,

դ) ամուսնության վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «Հաշվառված է ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար» գրառումը (նշելով անձի անունը և ազգանունը), թվագրվում և ստորագրվում,

ե) ստեղծվում է նպաստի գործ, որին տրվում է համար՝ բաղկացած իրավասու մարմնի կոդից և հերթական համարից:

Փաստաթղթերի պատճենները մնում են իրավասու մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին:

(4-րդ կետը փոփ., լրաց. 19.04.2013 N 199-Ն)

5. Նպաստ հատկացվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերով ամուսնության գրանցման պահից 12 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում:

(5-րդ կետը փոփ. 28.06.21 N 677-Ն)

5.1. 2020 թվականի մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ն ամուսնության գրանցման դեպքում ամուսնության նպաստը հատկացվում է, եթե դիմումը անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:

(5.1-ին կետը լրաց. 28.06.21 N 677-Ն)

6. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված գործերի հիման վրա, մինչև հաջորդ ամսվա 5‑ը, իրավասու մարմինը հայտ է ներկայացնում (կցելով էլեկտրոնային կրիչ՝ գործերում առկա տվյալներով) լիազոր մարմին՝ որը.

ա) ներկայացված տվյալները համադրում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տվյալների հետ,

բ) ամփոփում է հայտերը և ընդհանուր ֆինանսավորման հայտ ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

գ) ֆինանսական միջոցները ստանալուց հետո դրանք փոխանցում է իրավասու մարմիններին:

(6-րդ կետը փոփ. 19.04.2013 N 199-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)

7. Նպաստի վճարումները իրականացվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով՝ իրավասու մարմնի կողմից կազմված վճարման ցուցակներով:

8. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղի կողմից հաշվետվություն է ներկայացվում իրավասու մարմին՝ եռամսյակի ընթացքում ստացված և վճարված գումարների մասին, որի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնի կողմից ներկայացվում է լիազոր մարմին:

10. Նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում նպաստի գումարը հետ է գանձվում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

11. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումի, 4-րդ կետում նշված հաշվառման մատյանի, 6-րդ կետում նշված՝ էլեկտրոնային կրիչով ներկայացվող տվյալների, 7-րդ կետում նշված վճարման ցուցակի ձևերը, ինչպես նաև 4-րդ կետում նշված կոդերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից:

(հավելվածը փոփ., լրաց. 28.06.21 N 677-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան